Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
24.02.2012 | 00:00

...թե ՀԱԿ-ը երկար ժամանակ չէր կողմնորոշվում մեծամասնական թեկնածուներ առաջադրելու հարցում, որովհետև ուզում էր հասկանալ` ինչ է որոշվում կոալիցիայում, ինչ է իրեն ասում ԲՀԿ-ն:
ՀԱԿ-ին ԲՀԿ-ն «ասել» է... Ասել է` հանգիստ բոլոր ընտրատեղամասերում թեկնածուներ դիր: Տեր եմ: Նյութապես: Քանի որ ինքը չի կարող բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ դնել` ելնելով կոալիցիոն պայմանավորվածություններից:
ՀԱԿ-ն էլ արագ-ձեռաց ձեռնամուխ է եղել այդ սուրբ գործին: Սուրբ, որովհետև համ կույս կմնա, համ հաճույք կստանա, համ քաղաքականապես կենդանության նշաններ ցույց կտա, համ էլ տղերքին «տալիք-ասելիք» կունենա: «Բարգավաճի» ձեռով: «Բարգավաճն» էլ ՀԱԿ-ի «ձեռամբ» ՀՀԿ-ին իր «ասելիքը» կասի:

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ